12:41   29-09-2020
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի Արցախում լինելու պատճառով
Թողնել մեկնաբանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով սեպտեմբերի 29-ին ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է:

Այս մասին Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնել են նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։

«Ըստ տեղեկության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում»,- հայտնում են փաստաբանական թիմից։

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...