13:14   29-09-2020
Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդը կորցրել է ևս 5 տանկ, 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ․ ՊԲ
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ:

Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Loading...