14:06   29-09-2020
Ամեն ինչ արվում է, որպեսզի իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցությունների դաշտ. Սերգեյ Կոպիրկին
Թողնել մեկնաբանություն

Վերջին օրերի ռազմական գործողությունների մասին խոսել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ Ռուսաստանը շփման մեջ է բոլոր կողմերի հետ՝ հայկական, ադրբեջանական և թուրքական։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի սրացումը դադարի, իրավիճակը վերադառնա խաղաղ բանակցությունների դաշտ և թույլ չտրվի արտաքին ապակայունացնող ազդեցությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է, որ փոխզիջումների հիման վրա խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։

«Ռուսաստանն ավանադաբար իր առաջադրանքը տեսնում է սրացում թույլ չտալու մեջ, որպեսզի որպես միջնորդ ստեղծի պայմաններ, որպեսի գտնվի երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած համանախագահների հետ միասին»,- հայտնել է ՌԴ դեսպանը։

Loading...