14:12   29-09-2020
Սերբիայի ԱԳ նախարարը Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիայի հետ կապված Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է արել։

Նրա խոսքով՝ Սերբիան «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում կողմերից որեւէ մեկին չի աջակցում», հակամարտությունների դադարեցման համար անհրաժեշտ է «բոլորին վերադարձնել բանակցությունների սեղանին շուրջ»։ Նա նշել է, որ սա տարածաշրջանում բոլորի համար նախազգուշացում է դարձել այն մասին, թե որքան քիչ ժամանակ է պետք, որ բռնկվեն որոշ հին հակամարտություններ, եւ որքան կարեւոր է ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը։

«Արդեն ավելի քան 20 տարի գոյություն ունեն օտարերկրյա միջնորդները, այսպես կոչված՝ Մինսկի խումբը, որը հաջողության չի հասել եւ շահագրգռված չէ լուծմանը հասնելուն։ Նրանց շահերի շրջանակում է, որ հակամարտությունը հնարավորինս երկար տեւի, քանի որ դա ապահովում է նրա գոյատեւման հիմքն ու պատճառը։ Մենք, իհարկե, կոչ ենք անում ռազմական գործողությունների դադարեցում եւ խաղաղ բանակցությունների արագ վերսկսում, եւ որ Մինսկի խումբը դա դարձնի իր նպատակը»,- Դաչիչի խոսքն է մեջբերում Սերբիայի ԱԳՆ կայքը։

Loading...