14:27   29-09-2020
«Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Արցախյան հակամարտության սրումը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է tass.ru-ն։

«Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը»,- հայտնել է Զայբերտը՝ հավելելով, որ կանցլերի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «հարմար ձևաչափ» է այդ բանակցությունների համար։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչի խոսքով՝ Մերկելը նաև նշել է, որ «հարևան երկրները պետք է իրենց ներդրումն ունենան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։

գրում է Tert.am-ը:

Loading...