15:29   29-09-2020
«Արցախում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտեղ կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Արցախում և վերադառնալ բանակցություններին, գրում է ria.ru-ն։

Պոմպեոն Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմակայան այցելության ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը։

«Արցախում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ լուծում գտնելու հարցում»,-ասել է Պոմպեոն։

Գրում է Tert.am-ը:

Loading...