15:32   29-09-2020
ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել Արցախում հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ը չի կարող հաստատել կամ հերքել Արցախի ռազմական հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է  regnum.ru կայքը:

«Այս և շատ այլ հայտարարությունների ճշմարտացիության վերաբերյալ մենք տեղեկություն չունենք: Մենք միջոցներ չունենք դա ստուգելու»,- ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել թույլ տալ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը մտնել հակամարտության գոտի:

«Կարևոր քայլերից մեկը ԵԱՀԿ դիտորդներին « հողի վրա վերադարձնելն է»,-նշել է Դյուժարիկը:

Գրում է Tert.am-ը:

Loading...