15:47   29-09-2020
Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ անճշտության համար հայցում ենք զինծառայողի հարազատների ներողամտությունը․ ՊԲ
Թողնել մեկնաբանություն

Հասկանալով վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը:


Loading...