16:20   29-09-2020
«Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ՝ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, սակայն ներկայումս քննարկվում են բոլոր տարբերակները: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Ըստ ամենայնի, Ադրբեջանը, հարվածներ հասցնելով արդեն Հայաստանի տարածքին (Վարդենիս քաղաքի մերձակայքում), ցանկանում է մեզ հերթական սադրանքի մեջ ներքաշել: Իրավիճակը վերահսկելի է, բոլոր տարբերակները ծանրութեթև են արվում, այս պահին ՀԱՊԿ-ին ոչ մի դիմում չի եղել, բայց բոլոր տարբերակները քննարկվում են»,-ասել է Տողանյանը:

Նրա խոսքերով` կօգտագործվի ամբողջ դիվանագիտական «զինանոցը»:

«Այսօր, ամենայն հավանականությամբ, արտգործնախարարությունը (Հայաստանի) հանդես կգա հայտարարությամբ»,-նշել է դիվանագետը:


Գրում է՝ Tert.am-ը:

Loading...