16:33   29-09-2020
Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել
Թողնել մեկնաբանություն

Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի
գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաց բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:

Մարդու իրավունքների պաշտպանի
թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:

Հրետակոծության մասին Մարդու
իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության
պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը
հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով:

Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։

Loading...