17:29   29-09-2020
Պեսկովը կոչ է արել Արցախում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում
Թողնել մեկնաբանություն

Արցախում իրավիճակի սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում խորը վերլուծության և քննարկման թեմա է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իհարկե, ներկա իրավիճակը, շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունները Կազմակերպության ներսում խորը վերլուծության և, իհարկե, հնարավոր քննարկման թեմաներ են: Մնացած մասով ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց ՝ բացառապես ելնելով նրանից, որ սա չափազանց զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է բացարձակ զգուշություն պահպանեն»,-նշել է Պեսկովը:



Loading...