17:33   29-09-2020
«Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիսը հայտարարել է «հայերի կողքին» կանգնելու մասին
Թողնել մեկնաբանություն

Եվրախորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսն իր թվիթերյան էջում Թուրքիային դատապարտել է Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար և հակամարտող կողմերին կոչ արել անմիջապես զինադադար կնքել:

«Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային: Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին Արցախում անմիջապես զինադադար կնքել: Կանգնում ենք հայերի կողքին»,- նշել է եվրախորհրդի պատգամավորը և գրառմանը կից «Հայաստանուժեղ» հեշթեգը տեղադրել:


Loading...