19:13   29-09-2020
Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, բայց իրավիճակը կարող է փոխվել. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը դեռ չի դիմել  ՀԱՊԿ-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ կապված, բայց իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը խոցեց ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Loading...