19:32   29-09-2020
Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաղաքական և ռազմական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը` տեղափոխելով դրանք Հայաստանի տարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք պատասխան են տալու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խաթարելու Ադրբեջանի  փորձերին», - գրել է վարչապետը:


Loading...