12:42   30-09-2020
ՄԻԵԴ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը, որը ոտնահարում է խաղաղ բնակչության իրավունքները
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը, որը ոտնահարում է խաղաղ բնակիչների իրավունքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ստրասբուրգի դատարանի մամուլի ծառայության հայտարարությանը: 

Եվրոպական ատյանի որոշման մեջ ասվում է, որ ստեղծված իրավիճակը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լուրջ խախտումների հետ է կապված, այդ պատճառով էլ ՄԻԵԴ-ը որոշել է կիրառել իր կանոնակարգի 39-րդ կետը՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ցանկացած քայլից՝ հատկապես ռազմական գործողություններից, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության, ինչպես նաև նրանց կյանքի իրավունքի խախտմանը: 

Փաստաթղթում նշվում է, որ դատարանը կողմերին կոչ է արել «կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, մասնավորապես` 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք) համաձայն ստանձնած պարտավորությունները»:

«Դատարանը նաև խնդրել է կողմերին հնարավորինս շուտ իրեն տեղեկացնել պարտավորությունների կատարման համար ձեռնարկված միջոցառումների մասին»,- ասված է որոշման մեջ:


Loading...