12:52   30-09-2020
Մակրոնը Արցախի իրավիճակի կարգավորման ուղիները կքննարկի Պուտինի և Թրամփի հետ
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Լատվիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս թեմայով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը` Մինսկի խումբը, որի մեջ են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Մենք մեր գործընկերների հետ ( Արցախի հակամարտության սրման) առաջին ժամերից կապի մեջ ենք արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան նախատեսում եմ (կապվել) նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ, որպեսզի փոխանակումներ կատարեմ և ելքեր առաջարկեմ այս դժվար իրավիճակից», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ Արցախի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի:

Մակրոնը մտահոգություն է հայտնել նաև Արցախի վերաբերյալ Թուրքիայի «ռազմաշունչ հայտարարությունների» առնչությամբ:

Loading...