13:22   30-09-2020
Վիրավոր զինվորների տեղափոխումն իրականացվում է 2 սանիտարական ուղղաթիռներով, շտապօգնության մեքենաներով
Թողնել մեկնաբանություն

 Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների տեղափոխման կարևոր առաքելությունն իրականացնում են 2 սանիտարական ուղղաթիռներ, շտապօգնության մեքենաներ՝ հարյուրավոր բուժաշխատողներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս օրերին միաժամանակ 2 սանիտարական ուղղաթիռ և մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ իրենց 100-ավոր խիզախ բուժաշխատողներով պատվով իրականացնում են մեր վիրավոր զինվորների տեղափոխման կարևոր առաջադրանքը»,-նշել է Թորոսյանն ու  շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ նման նվիրումի ու անտրտունջ աշխատանքի համար։

Loading...