14:02   30-09-2020
Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում:

«Մենք նպատակ ունենք տարածաշրջանում հաստատել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Մենք չենք ուզում, որ, օրինակ, 2-3 տարի հետո այս իրավիճակը կրկնվի: Բայց Հայաստանը երբեք չի գործելու ի վնաս իր ազգային շահի և Արցախի շահի»,-նշել է Փաշինյանը:

Loading...