14:38   30-09-2020
Հերքվում է հերթական կեղծիքը. Թբիլիսիի կառույցները Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել են մայիսին
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը անդրադարձել է մեդիա տիրույթում տարածվող այն նկարներին, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջն Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբր, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին:

«Տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ընթացիկ տարվա մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Loading...