14:43   30-09-2020
Արցախում Ադրբեջանը կրկին կիրառել է թուրքական F-16 ինքնաթիռներ
Թողնել մեկնաբանություն

դրբեջանը սեպտեմբերի 30-ին Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են»,- նշել է Ստեփանյանը:

Loading...