15:02   30-09-2020
«Կովկասում Թուրքիան Ռուսաստանի համեմատ կրտսեր խաղացող է»․ France24-ը՝ Արցախի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին
Թողնել մեկնաբանություն

Հայկական և ադրբեջանական զորքերի միջև սեպտեմբերի 27-ից սկսած մարտերում Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, գրում է france24-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Թուրքիայի ազդեցությունը մեծացնել արաբական աշխարհում՝ սկսած հյուսիս-արևելյան Սիրիայում առաջխաղացումից և վերջացրած Լիբիայում քաղաքացիական պատերազմին միջամտությամբ։ Անկարան նաև ուժեղացնում է լարվածությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։

«Թուրքիայի ակտիվ ներխուժումը Հարավային Կովկաս զարմանք չի առաջացնում այդ տարածաշրջանի փորձագետների մոտ»,- գրում է պարբերականը։

Բայց, ինչպես նշում է թերթը, Թուրքիան Ռուսաստանի համեմատ Հարավային Կովկասում կրտսեր խաղացող է։

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան բաց հակամարտություն է փնտրում Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի համար խաղադրույքները շատ ավելի բարձր են, քանի որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության լծակների միակ կարևորագույն աղբյուրը այդ հակամարտության չլուծված բնույթն է», - փորձագետի խոսքը մեջբերում է պարբերականը։

Փորձագետի կարծիքով՝ Մոսկվան անխուսափելիորեն կներքաշվի ցանկացած հակամարտության մեջ:

«Ռուսաստանը միակ արտաքին տերությունն է, որը պատերազմի դեպքում պայմանագրային պարտավորություններ ունի։ Միգուցե հենց արտաքին ուժն է ամենաշատը շահագրգռված, որ չսկսվի լայնամասշտաբ պատերազմ, որի դեպքում պետք է կատարի պայմանագրային պարտավորությունները»։


Loading...