15:06   30-09-2020
Ավարտվեց Արցախի ԱԺ նախկին նախագահների հետ իմ հանդիպումը, կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ․ Արթուր Թովմասյան
Թողնել մեկնաբանություն

Քիչ առաջ ավարտվեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահների հետ իմ հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Միաձայն ողջունեցինք Արցախի ղեկավար, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։

Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։

Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»,-գրել է Արցախի ԱԺ նախագահը։

Loading...