15:17   30-09-2020
ՊԲ-ն շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները․ Արցախի ղեկավար
Թողնել մեկնաբանություն

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է նա և կցել աշխատանքային գործընթացը պատկերող տեսանյութ՝ առանց ձայնի։

Loading...