16:04   30-09-2020
ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավարի համար անընդունելի է Թուրքիայի միջամտությունը
Թողնել մեկնաբանություն

ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբեն անընդունելի է որակել Թուրքիայի ներգրավվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շվաբեն գրել է «Թվիթերի» իր էջում:

«Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է: Բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է դուրս գան, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների, որպեսզի հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով»,- գրել է Շվաբեն:

Loading...