16:27   30-09-2020
Վիրահայությունը պետք է զգույշ գործի, թույլ չտալու համար իրեն 5-րդ շարասյուն կոչելու. Ջոնի Մելիքյան
Թողնել մեկնաբանություն

Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել էին վրաց-թուրքական սահմանը։ Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջում էին բացել այն, հումանիտար բեռը Արցախ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց սակայն՝ սահմանը փակ է դեռ համաճարակի բռնկման պահից, իսկ բեռների փոխադրումը հնարավոր է իրականացնել ոչ միայն վրաց, այլև մեր իշխանությունների թույլտվությունից հետո: Նրա գնահատմամբ, պետք է շատ զգույշ գործել, նման դեպքերի համար կա դեսպանատուն, և տեղական ինքնակառավարման մարմիններ:

Loading...