09:39   01-10-2020
Ճապոնիան կոչ է արել Արցախի շփման գծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի իշխանությունները Արցախի հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է tass.ru-ն։

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անցնել երկխոսության»,- նշել է նա:

Կատոն նաև ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

«Մենք մտադիր ենք շարունակել ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,- հավելել է նա:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...