10:16   01-10-2020
Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya
Թողնել մեկնաբանություն

Իսրայելն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալարված բախման ֆոնին զենք է ուղարկում Բաքու:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին տեղեկացրել են պաշտոնական և հետախուզական աղբյուրները:

Պարբերականը նկատում է, որ ռազմական գործողությունների թեժացմանը զուգահեռ գնալով ավելի շատ երկրներ են ներքաշվում՝ առաջնորդվելով տարատեսակ քաղաքական և ռազմավարական շահերով:

«Իսրայելն Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից մեկն է՝ չնայած Հայաստանն այցած ամիս է պաշտոնապես դեսպանատուն բացել Թել Ավիվում: Իսրայելն ու Ադրբեջանը խոշոր առևտուր են անում նավթի և զենքի ոլորտներում: Անցած հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ հետախուզության աղբյուրն Al Arabiya-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պարբերականը:

«Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Բաքվում»,-ասել է աղբյուրը:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիմքեթ Հաջիևն Axios-ի հետ զրույցում ասել է, որ Բաքվի պաշտպանական համագործակացությունն Իսրայելի հետ գաղտնիք չէ:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...