12:03   21-10-2020
ԵՏՄ-ից ներմուծված և պետությանը նվիրաբերված ապրանքները կարող են ազատվել հարկային պարտավորություններից
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է:

Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որի խոսքով` նախագծի ընդունման նպատակն է հարկային պարտավորություններից ազատել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ԵՏՄ-ից ներմուծվող և այնուհետև երեք պետական կառավարման մարմիներին նվիրաբերվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները: 

Նախագիծը հետադարձ ուժ է ստանալու և տարածվելու է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Loading...