Մենք նրանցից լավ կաշխատենք. Ընդդիմադիր կողմերի հիմնական մեսիջը սա է. «Հարևաններ»
Վրաստանում ընդդիմությունն
ու իշխանությունը գաղափարական լուրջ տարբերությամբ
աչքի չեն ընկնում: Սա խորքային, աշխարհահայացքային պայքար չէ: Անգամ պայքար չէ երկրի
տեսլականի համար: Պարզապես ամեն կողմը խոստանում է շատ ավելի մեծ կոմպետենտություն
և արդյունավետ աշխատանք:
Իրավիճակը լարված է:
Բրյուսսելն ու Վաշինգտոնը փորձում են իրենց ազդեցությամբ կողմերին նստեցնել բանակցությունների
սեղանի շուրջ: Արդյունքները դեռ համոզիչ չեն: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքայնի
հետ խոսել ենք Թբիլիսյան փողոցների աղմուկ-աղաղակի պատճառների մասին և հնարավոր քաղաքական
հանգուցալուծման մասին: