12:56   21-10-2020
Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Արցախի անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան
Թողնել մեկնաբանություն

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել էր Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում:

Գերմանական և Բեռլինում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ դեսպանի ասուլիսին ներկա էին նաև ՀԲԸՄ Գերմանիայի մասնաճյուղի նախագահ Գեորգի Ամբարձումյանը և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրը:

Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձավ Արցախի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային՝ նշելով. «Որոշ եվրոպական երկրների կողմից հնչող, ինչպես նաև մամուլում հաճախ արծարծվող պիտակավորված տեսակետը, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախըպատկանում է Ադրբեջանին, բացարձակապես ճշմարտացի ձևակերպում չէ»:

Դեսպանն անդրադարձավ 1994թ. եռակողմ զինադադարին, որի կողմ էր նաև Արցախը, և ներկայացրեց դրանից բխող իրավական հիմնավորումները:

Դեսպան Սմբատյանը հատկապես ընդգծեց. «Միջազգային հանրությունը և ժողովրդավար երկրների առաջնորդները հաճախ և հաճույքով են խոսում մի արժեհամակարգի մասին, որը հիմք է հանդիսանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս նույն արժեհամակարգը գործում է նաև Արցախի բնակչության համար, որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն տնօրինելու սեփական կյանքը, այն շարունակելու կառուցել ժողովրդավարության հիմքի վրա: Մարդու իրավունքները չեն կարող տարբերակված լինել, նրանք գործում են հավասարապես նաև Արցախի բնակչության պարագայում: Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը՝ հանուն հաջորդ սերունդների, քանի որ Արցախը զուտ տարածք չէ, այլ այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր սեփական տանը ցանկանում են խաղաղ ապրել և արարել: Նրանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Արցախի անկախության ճանաչումն է»:

Մամուլի ասուլիսի ընթացքում դեսպանը պատասխանեԼ է նաև լրագրողների մի շարք հարցերին:

Գրում է Tert.am -ը:

Loading...