13:48   21-10-2020
Իրանում ՀՕՊ լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել
Թողնել մեկնաբանություն

Իրանում այսօր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել։

Mehr գործակալության փոխանցմամբ` «Պետության երկնքի պաշտպաններ-99» կոչվող զորավարժություններն ընդգրկել են Իրանի տարածքի կեսից ավելին։

«Այսօր մեկնարկող զորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», - հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։

Loading...