09:00   14-11-2020
Ավելի քան 1100 ռուս խաղաղապահ է տեղակայվել Արցախում, իրականացվել է 73 ինքնաթիռի թռիչք. Շոյգու
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը 1 օրում 20 ինքնաթիռով 170 խաղաղապահ է ուղարկել Արցախ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ՊՆ-ի ներկայացրած տվյալներին:

Ուրբաթ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ավելի քան 1100 ռուս խաղաղապահ է տեղակայվել Արցախում, իրականացվել է 73 ինքնաթիռի թռիչք: 

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահ ուժերի խմբավորման մեջ կներառվեն հրաձգային զենքով 1960 զինվորական, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և այլ տեխնիկա:

«Վերջին 1 օրում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռներ են թռիչք կատարել Ուլյանովսկ-Վոստոչնիյ օդանավակայանից: Օդանավերը Հայաստանի օդանավակայան կհասցնեն կցորդիչներով ավելի քան 20 ծանրաքաշ, կցորդիչներով արտաճանապարհային մեքենաներ, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանման ավելի քան 170 զինծառայող»,- նշվում է հաղորդագրությունում:

Գրում է Tert.am -ը:


Loading...