18:14   16-11-2020
«Արցախի բնակիչները դրական տրամադրվածությամբ են դիմավորել մեր խաղաղապահ զորախմբին». ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ
Թողնել մեկնաբանություն

Արցախի բնակիչները դրական տրամադրվածությամբ են դիմավորել իրենց տարածաշրջան ժամանած ռուս խաղաղապահներին, այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, գրում է gazeta.ru կայքը: 

«Տեղի բնակիչները շատ դրական տրամադրվածությամբ են դիմավորել մեր խաղաղապահ զորախմբին: Հույս ունեն, որ մեր ժամանմամբ կրկին խաղաղություն կհաստատվի»,- նշել է գնդապետը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտն աստիճանաբար իր բնականոն կյանքին է վերադառնում: Արցախի բնակիչների համար Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումներ են կազմակեպվել: 

Պոլյուխովիչը մանրամասնել է, որ քաղաքացիական տրանսպորտը շարժվում է բացառապես խաղաղապահների ուղեկցությամբ: 

«Մեզ պաշտպանված զգացինք, երբ ասացին, որ խաղաղապահներ են այստեղ գալիս, թեթևությամբ շունչ քաշեցինք, որ բոլոր դեպքերում մեզ պաշտպանում են»,- պատմել է Ստեփանակերտի բնակչուհի Նատալյա Պետրոսյանը: 

Loading...