19:07   16-11-2020
Մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 725 մարդ է վերադարձել Արցախ
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 725 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 475 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Loading...