14:38   17-11-2020
Արցախյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի. ԿԽՄԿ նախագահ
Թողնել մեկնաբանություն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ արցախյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։

Ինչպես նշել է Մաուրերը ՌԻԱ Նովոստի ի հետ զրույցում, կազմակերպությունը շարունակելու է ուժեր գործադրել այդ ուղղությամբ։

Մաուրերի խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեությունում առաջնահերթությունը տրվում է Արցախի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ հնարավոր բանակցություններին ու փոխանակմանը նախապատրաստվելու համար։

«Ինչ վերաբերում է դիերի դուրսբերմանը, ապա ուրախ եմ հաղորդել, որ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերն սկսել են դիերի դուրսբերումն ու փոխանակումը։ Իմ ստացած վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել», - ասել է ԿԽՄԿ-ի նախագահը։

Գրում է Tert.am -ը:

Loading...