11:35   18-11-2020
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է անում պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը
Թողնել մեկնաբանություն

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ:

«Արցախի տարածաշրջանում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են պատճառում բոլորիս: Ի լրումն մեր խնդրանքին և հույսին, որ բռնությունը կդադարի, կոչ ենք անում պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները:

Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը նվիրված է աշխարհի ավելի քան 5000 տարվա մարդկային ստեղծագործության պահպանմանը և ցուցադրմանը: 2018-ին «Հայաստան» առաջին մեծ ցուցահանդեսն էր թանգարանում, որը հետազոտում էր հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական և մշակութային նվաճումները գլոբալ համատեքստում ավելի քան 14 դարերի ընթացքում: Մենք սարսափով և տխրությամբ ենք հետևել Արցախի  տարածաշրջանում վերջին բռնություններն ու արյունահեղություններին: ⁣

Մենք աղերսում ենք բոլոր ներգրավվածներին հարգել այս միջազգային մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացնում են մեր աշխարհը և գոյատևում են հազարավոր տարիներ»,- ասված է հայտարարության մեջ:

Loading...