13:25   03-12-2020
Եգիպտոսում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով
Թողնել մեկնաբանություն

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է El-Watan թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության համաձայն, դեկտեմբերի 2-ի երեկոյան քաղաքի կենտրոնում տեղի Է ունեցել շենքերից մեկի փլուզում, զոհ են դարձել երեք տղամարդ եւ երկու կին, միջադեպի վայրում աշխատում են փրկարարները: Հաղորդվում Է, որ փլված չորսհարկանի շենքը հին Էր, 2000 թվականից ի վեր երեք որոշումներ են կայացվել, որոնք պարտադրում Էին վերանորոգում անցկացնել, բայց այն այդպես Էլ չիրականացվեց: Ալեքսանդրիայի նահանգապետի խոսքով՝ փլվածքների տակ գտնվում Է ինը մարդուց բաղկացած եւս երկու ընտանիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

Loading...