15:05   03-12-2020
ՊԲ հրամանատարը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարարՊԲ հրամանատարգեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքըՄիքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման և Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքներըհավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունզրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը:

Loading...