16:37   03-12-2020
Դասալիքը ձեր ենթականերն են, և ոչ մեր ազգը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Հանրային խորհրդի նիստին վարչապետին նախ շնորհակալություն հայտնեցի Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չշնորհելու համար: Դա կնշանակեր սրբապիղծ ձեռքով ստորագրել հերթական թղթի կտորը: Խոսեցի սահմանված ժամանակահատվածից ավելի: «Կամավորագրվել հրամայող» վարչապետին ասացի, որ չի «գիտակցել» այդ երկու իրարամերժ բառերը իրար կապելով: Մի՞թե կարելի է հրամայել մի բան, որը կամովին պիտի արվի: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոստիկաններին անմիջապես փողոցից ռազմաճակատ էին տանում, այդ ժամանակ էլ կար դասալքություն: Սակայն ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց: Անգամ նախկինում ծառայությունից խուսափած շատ անձինք այսօր կամավոր եկան ու մեկնեցին առաջնագիծ, մինչդեռ փորձ է արվում նրանց կրկին որպես դասալիքների ներկայացնել: Այս պատերազմում շատերին 90-ականններից էլ վատ սցենարով բերեցին ու թողեցին ամայի տարածքում, առանց քարտեզի, հրամանի ու հրամանատարի: Պարոնա՛յք, չփորձեք մեր կամավորներին կրկին դասալիք դարձնել. դասալիքները ձեր ենթականերն են և ոչ թե ազգը: Քանի դեռ բոլորիս հատ առ հատ ու հիմնովին չեք ոչնչացրել, պետք է ստեղծել իրական պետություն. ասացի ես վարչապետին: «Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը պատմում է հանրային խորհրդում վարչապետի ներկայությամբ իր ելույթի մանրամասները:

Loading...