13:38   24-02-2016
Առաջին հայ-թուրքական պայմանագիրը` արյունալի 1915 –ից ի վեր: «Երկիր Զաբախա»` Ախալցխայի հերոսամարտը  
Թողնել մեկնաբանություն

 
Հային մորթելու սովոր թուրքական բանակի ներկայացուցիչները 1918 մայիսին ստիպված էին պայմանագիր կնքել Ախալցխան և համանուն շրջանը հերոսաբար պաշտպանող ժողովրդի առաջնորդների հետ: Առաջին հայ-թուրքական պայմանագիրը` արյունալի 1915 –ից ի վեր…
Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թ. արյունալի անցքերն իրենց ռազմաքաղաքական բնույթով կազմում են Արարատյան դաշտի, Ապարանի ու Ղարաքիլիսայի՝ նույն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մեկ մասնիկը, քանի որ հենց թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նշյալ գավառների հայազրկումն ու բռնազավթումը դիտարկվել են արևելահայության ոչնչացման և Արևելահայաստանի բռնազավթման թուրքական մեկ ամբողջական և համակարգված ծրագրի առանցքային կետերից մեկը։
Ախալցխայի հերոսամարտը հայռազմարվեստի մի փայլուն էջն է, որի դասերը հարկավոր է դարձնել հայ դպրոցի կրթական ծրագրերի անբաժան մասը: Հերոսամարտը նաև օրինակելի դասեր է պարունակում այն մասին, թե ինչպես պետք է առաջնորդը, ղեկավար-հրամանատարը նվիրվի իր ժողովրդին, իսկ ժողովուրդն այդչափ հավատա,  անվերապահորեն լսի ու կատարի ղեկավարի որոշումները: Այդ առաջնորդը Ախալցխայի լեգենդար քաղաքագլուխ Զորի Զորյանն էր, իսկ ժողովուրդը 1917-21 թթ. Ախալցխահայերն էին: Այդ թվականներին առկա ոգին էր, որ փրկեց ու խորհրդային իշխանություններին, այդպիսով հետագա սերունդներին հանձնեց Ախալցխան ու  նույնանուն շրջանը: 
1918 թ. հերոսապատումի շնորհիվ չընդհատվեց ախալցխահայության պատմության շղթան: Գաղթելու մասին իսպառ մոռացած մի հերոս ժողովուրդ ստիպեց անգամ հաշվի նստել իր հետ աշխարհակալ հզոր եռյակի դեմ պայքարող Թուրքիային, որն ստիպված էր ոչ թե այլ գավառների նման մորթոտել ու հոշոտել հային` բռնազավթելով վերջինիս հայրենիքը, այլ… պայմանագիր կնքել իր հետ: Ախալցխայի հերոսապատումի հարյուրամյակին ընդառաջ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում քաղաքագլուխ Զորի Զորյանի գլխավորությամբ քաղաքի ու գյուղերի բոլոր պաշտպաններին:
Ախալցխայի հերոսամարտի մասին զրուցում ենք անվանի հնագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծնունդով Ախալցխայից  Հակոբ Սիմոնյանի հետ:  
 

Loading...