19:22   16-03-2016
Գորիսի փոքրիկ «սիլիկոնյան» հովիտը. եռաչափ տպիչներ. «Հայկական ապրանքանիշ»
Թողնել մեկնաբանություն

Դուք այժմ հնարավորություն ունեք ոչ միայն գնելու հայկականը, այլև՝ տպելու: Պատկերացրեք՝ Ձեր գրասենյակում կամ տանը կան եռաչափ տպիչներ: Գրչատուփ կամ օճառաման ձեռք բերելու համար Դուք ոչ թե հասնում եք խանութ, այլ ընդամենը մոտենում եք Ձեր սեփական եռաչափ տպիչին: Մի քանի պարզ գործողություն, և Ձեր ցանկացած իրը Ձեր ձեռքում է: Սա լավագույն միջոցն է երեխաներին անիմաստ սերիալներից ու համակարգչային խաղերից կտրելու համար: Փոխարենը Դուք տանը կունենաք փոքրիկ ինժեներ՝ մեծ երևակայությամբ և ծրագրերով: «Հայկական ապրանքանիշ» հաղորդաշարի հյուրը «ՕգմենթԱր» ընկերության համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանն է:

Loading...