16:19   17-03-2016
Ծառատնկությունը՝ հայրենափրկություն. «Կենսոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Մոտ 5 միլիոն ծառ՝ այդ թվում այնպիսիք, որոնք գրանցված են Կարմիր գրքում, մոտ 22 տարվա ընթացքում անվճար տրամադրվել են հայ գյուղացուն: Նպատակը ոչ թե այն է, որ բերքից որոշակի տոկոս փոխանցվի (ողջ բերքը մնում է գյուղացուն). այլ այն, որ ծառի նման՝ արմատ գցեն հայրենիքում: Մի մասն էլ այգիներ են դարձել՝ անապատացման վտանգի առջև գտնվող մեր հայրենիքի կանաչ տարածքները ընդլայնելու համար: Եվ այս ամենը սկսվել է հենց այն ժամանակ, երբ մարդկանց համար կենսական անհրաժեշտություն էր ծառ հատելը՝ 90-ականներին: Ազգությամբ հայ Քերոլին Մյուգար առաջինն էր, որ հասկացավ՝ մարդկանց մեղադրել չի կարող, պետք է նրանց հատածին զուգահեռ ծառ տնկել:Այսօրվա մեր հյուրերն են Armenia tree project (ԷՅ ԹՒ ՓՒ) բարեգործական հիմնադրամի (Հայաստան ծառատունկ ծրագիր) ներկայացուցիչները:

Loading...