18:54   25-12-2020
Դավաճանության, Շվեյցարիայի ու ապագա հաղթանակի մասին. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Այս փուլում թշնամու կողմից լավ ծեծվեցինք. ոչ հեռավոր 90-ականներին՝ թեպետ կրկին ծեծ ուտելով, բայց պատրաստ էինք կռվին: Այս անգամ ապավինեցինք բացառապես «ռուսական մահակին» , որը պիտի «մաքրեր»  թշնամուն և ճանապարհ բացեր մեզ համար, բայց ինչպես տեսանք թշնամու «մահակն» ավելի երկարն էր: Մեղավորները, այո, խստագույնս պետք է պատժվեն, բայց միայն դավաճաններ փնտրելը պատասխանատվությունից խուսափել է: Այո՛, դավաճաններ եղել են՝ «սիղուպլե» գոռացող Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ից մինչև մեր ՆԶՊ-ի տխմար դասագրքերը, բոլորը դավաճանել են մեզ: 

ՀՆԽ հրամանատար Վովա Վարտանովի խոսքով միայն մեղավորներ փնտրելը ավելի վատ բանի կարող է հանգեցնել, իսկ միասին պատասխանատվություն ստանձնելը կարծես մեր ուժերից վեր է:

«Հետախույզի օրագիրը» հաղորդման այս տարվա եզրափակիչ թողարկմանը հրամանատարը խոսել է պարտության գլխավոր պատճառի մասին:

Loading...