19:37   28-03-2016
Հասցեն՝ ՀՀ. քաղաք Փոթի. «Գերակա ոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Ստացվել է այնպես, որ չինացի գործարարների համար Հայաստանի մուտքային սահմանային կետ է համարվում Վրաստանի Փոթիի նավահանգիստը. պատճառը մեր՝ դեպի ծով ելք չունենալն է: Այդօրինակ երկրների թիվն աշխարհում այսօր 49-ն է: Ըստ վիճակագրության, դեպի ծով ելք չունեցող երկրներից բեռնափոխադրման ծախսերը 50%-ով գերազանցում են դեպի ծով ելք ունեցող հարևան երկրից բեռնափոխադրման ծախսերը: Հայաստանից մինչև Մալի, Եթովպիայից մինչև Չեխիա խնդիրները նույնն են. արտահանման դիվեսիֆիկացիա, սահմանափակ տնտեսական հնարավորություններ ու առևտրային գործըկերներ, գործարար ակտիվության ցածր մակարդակ, մաքսային վարչարարության խնդիրներ և այլն: «Գերակա ոլորտ» հաղորդման շրջանակում տ.գ. թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանի հետ քննարկել ենք դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական խնդիրները:

Loading...