16:04   12-01-2021
Փաշինյանի՝ Մոսկվայի հանդիպումը միջպետական չէր. այլ՝ աշակերտները ուսուցչի հետ. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման
արարողակարգային ուղերձները կարևոր են.  Փաշինյանին
դիմավորեց արարողակարգի աշխատակից, Ալիևին՝ ԱԳՆ փոխնախարար: Սեղանը օվալաձև չէր. ինչով
ընդգծվեց ուսուցիչ-աշակերտներ մոտեցումը: Ընդունված որոշումը՝ եռակողմ աշխատանքային
խմբի ստեղծումը, դարձյալ ուղերձ էր՝ Թուրքիան դուրս է մղվում Արցախից, սրանով ՌԴ-ն
սիրաշահում է հայերին, իսկ Մինսկի խմբի բացակայությունը՝ դրական ժեստ էր Ադրբեջանին:
 Ֆրանսիան, ԱՄՆ_ն սեփական շահերով առաջնորդվելով,
երեսը փրկելու համար պիտի փորձեն վերականգնել Արցախյան հակամարտության կարգավորման
հարցում իրենց դերակատարությունը: ՌԴ-ն մեծ հնարավորություններ չունի անտեսելու այս
երկրներին, ապացույցը Մոսկվայի հանդիպումից առաջ Պուտին-Մակրոն հեռախոսազանգն էր:



 

Loading...