17:25   14-01-2021
Մենք պատերազմի չէինք պատրաստվում, այլ՝ փիարի. մեր պարտության անունը իսկանդեր էր կամ ՍՈւ- 30. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Ահռելի կորուստներ կրած մեր բանակը
պետք է վերազինել, վերականգնել. Ժամանակակից մեթոդներով ժամանակակից վտանգներին գերադյունավետ
արձագանքող բանակն է մեր պետականության երաշխիքը: Եթե մեր բանակը կազմավորվեր և գործեր
այնպես, ինչպես հարկ գանձող կազմակերպությունները, մենք պարտություն չէինք կրի: Երբ
գնվեց Սու 30-նները, տպավորություն էր, որ մենք վերջապես հարձակողական մարտավարության
ենք անցնում: Կարճ ժամանակ հետո հասկանալի էր՝ կործանիչները փիար ակցիայի համար են.
նման զենքերն այդպիսի աղմուկով չեն ձեռքբերում: 

Loading...