09:11   15-01-2021
Թրամփն հայտարարել է, որ միշտ ձգտելու է դադարեցնել անվերջ պատերազմները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միշտ ձգտելու է դադարեցնել անվերջ պատերազմները:

«ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում վերջին 19 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա է: Նույնն է Իրաքում եւ Սիրիայում: Ես միշտ ձգտելու եմ դադարեցնել անվերջ պատերազմները: Ինձ համար պատիվ էր վերակառուցել մեր ռազմական ուժերը եւ սատարել մեր քաջարի տղամարդկանց ու կանանց: Ներդրվել է 2,5 տրիլիոն դոլար, այդ թվում՝ ԱՄՆ-ում արտադրվող նոր սարքավորումների մեջ»,- նշված է հայտարարության մեջ:

Գրում է News.am -ը:


Loading...