09:22   15-01-2021
Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նոր համակարգողը Անկարային ստիպել է նյարդայնանալ
Թողնել մեկնաբանություն

Բրեթ ՄաքԳերքի նշանակումը նորընտիր նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի հարցերով համակարգողի պաշտոնում արդեն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, գրում է Axios-ը:

ՄաքԳերքը, ով Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի օրոք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հանձնակատար է եղել, համարվում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի կառավարության քաղաքականության խիստ քննադատ եւ քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հետ Ամերիկայի գործընկերության բացահայտ աջակից։

Գրում է News.am -ը:


Loading...