09:23   15-01-2021
Արցախում գտնվող ռուս խաղաղապահներն սկսել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Արցախում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նախօրեին, հատուկ ջերմային տարաներում, «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին առաքվել է հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:

Պատվաստումն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլում  հունվարի 14-ից 31-ը կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, փետրվարի 1-ից 21-ը նրանք կստանան երկրորդ չափաբաժինը:

Նշվում է, որ առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները: Պատվաստումից հետո այն ստացողը շուրջ 30 րոպե գտնվում է հսկողության տակ՝ ալերգիկ ռեակցիաները վերահսկելու նպատակով:

Գրում է 1lurer.am -ը:

Loading...