09:53   15-01-2021
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. կա 26 զոհ, ավելի քան 600 վիրավոր
Թողնել մեկնաբանություն

Ինդոնեզիայում վերջին 24 ժամվա ընթացքում 26 մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 600-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հինգշաբթի Ինդոնեզիայում գրանցվել է համապատասխանաբար 5,7 և 6,2 բալ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ: Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 600 վիրավորի մասին:
Ինդոնեզիայի օդերևութաբանության և երկրաֆիզիկայի գործակալության ղեկավար Դվիկորիտա Կարնավատին հայտարարել է, որ այս երկրաշարժերից հետո երկրում տեղի է ունեցել առնվազն 26 հետցնցում: Նա նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին` մեկ այլ՝ ավելի հզոր երկրաշարժի դեպքում:

Գրում է 1lurer.am -ը:

Loading...